22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2030-2031-ին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած․ Մասկ

2030-2031-ին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած․ Մասկ

Կարծում եմ՝ հաջորդ տարվա վերջին մենք հանրությանը կվաճառենք մարդանման ռոբոտներ․ հայտարարել է SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը զարգանում է։

«Հաշվի առնելով այն տեմպը, որով ԱԲ-ն զարգանում է, կարծում եմ՝ այս տարվա վերջին մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, որն ավելի խելացի կլինի, քան ցանկացած մարդ»,- ասել է նա։

Ըստ գործարարի՝ 2030 կամ 2031 թվականներին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած։

Ռազմագերիներ