25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նոր Հայաստանի» ղեկավարության համար ռուսամետ դիրքորոշումը ձերբակալության հիմք է․ Կալաշնիկով

«Նոր Հայաստանի» ղեկավարության համար ռուսամետ դիրքորոշումը ձերբակալության հիմք է․ Կալաշնիկով

Հայաստանի իշխանությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ռուսամետ, դաշնակցային դիրքորոշումը համարում են հանցագործություն: «Նոր Հայաստանի» ղեկավարության համար սա բավարար հիմք է ձերբակալման համար․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանը համարում է բարեկամ երկիր:

«Սա ընդգծվում է ամենուրեք»,- հավելել է նա։

Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից հայ քաղաքական գործիչները չեն հետապնդվի:

Ռազմագերիներ