
Թրամփը հետ է կանչել Կանադայի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հաջորդում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթին, որտեղ նա բացահայտորեն քննադատել էր հզոր երկրներին, որոնք տնտեսական ինտեգրացիան որպես զենք և մաքսատուրքերը որպես լծակ են օգտագործում։
«Այս նամակով «Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում երբևէ հավաքված առաջնորդների ամենահեղինակավոր խորհրդին Կանադայի միանալու հրավերը»,- Truth Social-ում Քարնիին ուղղված գրառման մեջ գրել է Թրամփը։
Անցյալ շաբաթ Քարնիի գրասենյակը հայտարարել էր, որ Կանադայի վարչապետը ստացել էր խորհրդին միանալու հրավեր և պատրաստվում էր ընդունել այն։


