
ԱՄՆ-ն դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ չվճարելով մոտ 260 միլիոն դոլար
Միացյալ Նահանգները դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ ունենալով մոտ 260 միլիոն դոլար պարտք․ հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան մտադիր է քննարկել այս հարցի լուծման իրավական տարբերակները մայիսին։
2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ երկիրն ԱՀԿ-ից դուրս բերելու մասին։ Թրամփը մեղադրել է կազմակերպությանը Միացյալ Նահանգներից «անարդարացի ծանր» վճարումներ պահանջելու համար։
Bloomberg-ի տվյալներով՝ Վաշինգտոնը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և մասնակցությունը համապատասխան աշխատանքային խմբերին, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին։


