23 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փորձեցինք կանխել հակաժողովրդավարական ընթացքը, բայց չստացվեց․ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստը

Փորձեցինք կանխել հակաժողովրդավարական ընթացքը, բայց չստացվեց․ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստը

Քաղաքական մեծամասնությունը, արհամարելով ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է  առաջիկա ընտրություններից առաջ ուժի զոռով, փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում․ ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Կարճ ասած ռեժիմը խուճապի մեջ է էլի»,- Մինասյանի ելույթին արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ տեղի ունեցավ խորհրդի նիստը, որտեղ մենք փորձեցինք կանխել այս հակաժողովրդավարական,  ապօրինի ընթացքը, բայց չհաջողվեց։ Առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավում, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավում լինի, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Նա տեղեկացրել է, որ ԱԽ խորհուրդը ոչ միայն մերժել է հետաձգելու առաջարկը, այլև որոշել է նիստն անցկացնել հենց հիմա։

«Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու»,- ասել է Մինասյանը՝ հրավիրելով դիտորդական կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային դիտորդների ուշադրությունը։

Նա տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու նիստին։

«Ազգային ժողովը չի կարող այս կարճ ժամանակահատվածում նման վարքագծով իրականացնի այդ փոփոխությունը առանց պատշաճ քննարկումների»,- ասել է նա։

Ռազմագերիներ