23 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ ուզում ենք․ Թրամփը ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրով մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային

Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ ուզում ենք․ Թրամփը ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրով մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ ապագա համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն լիակատար և մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային․ գրում է Reuters գործակալությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, նշել է, որ դաշնակիցները պետք է ուժեղացնեն իրենց հանձնառությունն Արկտիկայի անվտանգությունը Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանելու հարցում։

Շրջանակային համաձայնագրի մասին լուրը տարածվեց այն ժամանակ, երբ Թրամփը հրաժարվեց Եվրոպայի դեմ սակագնային սպառնալիքներից և բացառեց Գրենլանդիան ուժով վերցնելու տարբերակը։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է Թրամփի հայտարարությունը՝ նշելով, սակայն, որ նա դեռևս շատ հարցերից տեղյակ չէ։

«Չգիտեմ, թե իմ երկրի վերաբերյալ ինչ է նշված համաձայնագրում։ Մենք պատրաստ ենք քննարկել շատ բաներ և պատրաստ ենք բանակցել ավելի լավ գործընկերության և այլնի շուրջ, սակայն ինքնիշխանությունը կարմիր գիծ է», – լրագրողներին ասել է Նիլսենը։

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ բանակցություններ են ընթանում նոր համաձայնագրի շուրջ, որը «շատ ավելի առատաձեռն կլինի Միացյալ Նահանգների հանդեպ»։

Շրջանցելով ինքնիշխանության վերաբերյալ հարցերը՝ նա նշել է. «Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ ուզում ենք»։

Ռազմագերիներ