
Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել. ստուգումները կշարունակվեն նաև 2026-ին․ Արմեն Կոտոլյան
Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել. 2025 թվականի աշխատանքներն ամփոփելիս այսօր ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Փորձաքննությունն իրականացվել է առաջին անգամ։
«Հայաստանի Հանրապետությունում այդ պրակտիկան կիրառվել է առաջին անգամ, որ տեսչական մարմնի լաբորատորիայում փորձաքննություն ենք իրականացրել, որի արդյունքում չհամապատասխանող խաղալիքները ոչնչացվել են, կամ ընդհանրապես որևիցե արտադրանք ոչնչացվել է։ Մինչ այս, Հայաստանի Հանրապետությունում նման փորձառություն չի եղել, դա շարունակելի կլինի 2026 թվականին և հետագայում։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ նախորդիվ մենք ձեռք ենք բերել լաբորատոր սարքավորումներ, համալրել ենք մեր լաբորատորիան»,-ասաց պաշտոնյան։


