25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին․ Արմեն Կոտոլյան

Բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին․ Արմեն Կոտոլյան

Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգի բոլոր պահանջներին. այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Այսինքն՝ որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տվյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը։ Այսինքն՝ տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների և նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք մեծ հաշվով, մեզ համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում»,- ասաց Արմեն Կոտոլյանը։

Ռազմագերիներ