
Թրամփն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանային կապի, համագործակցության և առևտրի կարևորությունը TRIPP-ի շրջանակում․ ԱՄՆ դեսպանատուն
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում հունվարի 22-ին՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանային խաղաղությունը։
Կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունն օգոստոսի 8-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել երկկողմ կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։
«Առաջնորդները նշել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կապի, համագործակցության և առևտրի կարևորությունը TRIPP նախաձեռնության շրջանակում», -ասվում է հայտարարությունում։


