
Ինդոնեզիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին քարանձավային նկարը
Հետազոտողները նշում են, որ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հայտնաբերված ձեռքի պատկերն աշխարհի ամենահին հայտնի քարանձավային նկարն է․ գրում է BBC-ն։
Նկարը թվագրվում է առնվազն 67.800 տարի առաջ՝ մոտ 1100 տարի ավելի վաղ, քան նախկին ռեկորդակիրը՝ Իսպանիայում հայտնաբերված ձեռքի ուրվագիծը։
Նշվում է, որ 2014 թվականին Սուլավեսիում հայտնաբերվել են առնվազն 40.000 տարվա վաղեմության ձեռքի պատկերներ և կենդանիների ֆիգուրներ, որոնց հաջորդել է որսի տեսարան, որն առնվազն 44.000 տարեկան է, իսկ հետո՝ առնվազն 51.200 տարվա վաղեմության խոզի և մարդու նկար։


