
Ճապոնիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին լուծարել է խորհրդարանի ստորին պալատը՝ փետրվարի 8-ին արտահերթ ընտրություններ նշանակելով․ գրում է Euronews-ը։
Այսպիսով Տակաիչին փորձում է օգտագործել իր բարձր վարկանիշը (մոտ 70%)՝ արտահերթ ընտրություններում իր կուսակցության համար ավելի շատ տեղեր ապահովելու նպատակով։
Հոկտեմբերին Ճապոնիայի առաջին կին առաջնորդ ընտրվելով՝ Տակաիչին պաշտոնավարում է ընդամենը երեք ամիս։
Նշվում է, որ 465 անդամից բաղկացած ստորին պալատի լուծարմանը կհաջորդի 12-օրյա քարոզարշավ, որը պաշտոնապես կմեկնարկի երեքշաբթի:


