
«Peace», թե՞ «Piece»․ Մասկը բառախաղով ծաղրել է Թրամփի «Խաղաղության խորհուրդը»
Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Իլոն Մասկը բառախաղով ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորաստեղծ «Խաղաղության խորհուրդը»․ գրում է Euronews-ը։
«Լսեցի «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) կազմավորման մասին և մտածեցի. «Երևի նկատի ունեն p-i-e-c-e (օգտագործում է piece` կտոր բառը՝ անգլերեն peace՝ խաղաղություն բառի փոխարեն)․ մի փոքրիկ կտոր Գրենլանդիայից, մի փոքրիկ կտոր Վենեսուելայից»,- ասել է Մասկը՝ ծիծաղելով ֆորումին իր ելույթի ժամանակ։
«Միակ բանը, որ ուզում ենք, խաղաղությունն է»,- հավելել է ամերիկացի միլիարդատերը։
Նշենք, որ Մասկն ու Թրամփը 2025 թվականից ի վեր հակասական հարաբերություններ ունեն՝ համագործակցությունից մինչև հրապարակային վիրավորանքներ։


