20 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռին բացառիկ և արժեքավոր գորգ են նվիրել

Մայր Աթոռին բացառիկ և արժեքավոր գորգ են նվիրել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների գորգերի հավաքածուն համալրվեց ևս մեկ պատմամշակութային արժեքով․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Բարեպաշտ զույգը՝ տիար Զորիկ Մկրտիչյանը ևտՏիկին Սոնա Թելունցը, Վեհափառ Հայրապետին ընծայաբերեցին արտերկրից ձեռք բերված հայկական ձեռագործ ուղեգորգը՝ «Ջրաբերդ-արծվագորգ» (Արևագորգ)։ Այն թվագրվում է 19-րդ դար՝ Արցախ-Սյունիք։

Որպես թանգարանային առարկա՝ ուղեգորգը Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան գորգերի ֆոնդի մաս կկազմի»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ