
Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը, ո՛չ հունգարական միջոցներ Ուկրաինա ուղարկելուն․ Օրբան
Հունգարիան թույլ չի տա այլ պետությունների ԵՄ-ի միջոցով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային. X սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցերում։
«Մենք կողմ ենք հայրենասեր կառավարությանը․ առաջնայինը մեր սեփական քաղաքացիներն՝ առանց բացառության։ Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը, ո՛չ հունգարական միջոցներ Ուկրաինա ուղարկելուն», – ասված է գրառման մեջ։
Օրբանը հավելել է, որ այլ երկրներ կարող են ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, եթե ցանկանան, բայց ոչ ԵՄ-ի միջոցով կամ Բուդապեշտի հաշվին։


