
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, նաև Կապան-Լծեն-Նորավան, Նավուր-Ճամբարակ, Թթուջուր-Նավուր, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները (մարդատարների ուղղությունը՝ միայն Սիսիան-Վայոց ձոր)։
Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


