25 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հարցերին

Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հարցերին

Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի էր ունեցել հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսել է թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ 

Հանդիպմանը մասնակցել են Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները Հայր Ռուբենին հարցեր են ուղղել, ինչպես նաև քահանա հայրերից տեղեկացել են վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։

Ռազմագերիներ