
Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են Միքայել սրբազանին և Նարեկ Սամսոնյանին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Գառնիկ Դանիելյանը տեսակցել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և լրագրող Նարեկ Սամսոնյանին։
Դանիելյանի խոսքով՝ Միքայել սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է․ նա իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն է փոխանցել այն բոլոր մարդկանց, որ զորակցում և աղոթում էին իր առողջության համար։
«Սրբազանը, վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ-ի դեմ ուղղված հարվածները, վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի հզորանալով», – գրել է Դանիելյանը Facebook-ի իր էջում։
Նարեկ Սամսոնյանը բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը և այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։


