25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆղանստանում ձյան և անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ

Աֆղանստանում ձյան և անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ

Աֆղանստանում առատ ձյան և անձրևի պատճառով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 110-ը վիրավորվել են․ հաղորդում է Khaama Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային աղետների կառավարման վարչությանը։

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական աղետների նկատմամբ։ Մասնավորապես՝ 458 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հիմնական մայրուղիները փակվել են ձնաբքի պատճառով։

Գործակալությունը նշում է, որ օդերևութաբանական կանխատեսումները ցույց են տալիս, որ Աֆղանստանի որոշ շրջաններում ձյան տեղումները, հավանաբար, կշարունակվեն։ Եղանակային պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել նոր զոհերի։

Ռազմագերիներ