25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդալուզիայում գնացքների բախումից հայուհի է զոհվել

Անդալուզիայում գնացքների բախումից հայուհի է զոհվել

Այսօր՝ ժամը 11։00-ին, Մալագայում Սուրբ Պատարագ է մատուցվել մեր հայրենակցուհի Էլեն Բաղդասարյանի հոգու խաղաղության համար․ հայտնում է Իսպանիայի հայկական համայնքը։

Հունվարի 18-ին Անդալուզիայում տեղի ունեցած երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեր հայրենակցուհի Էլեն Բաղդասարյանը, ով սովորում էր Մադրիդի համալսարանում։

Վթարը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19։45-ին․ Մալագայից Մադրիդ ուղևորվող գնացքի պոչամասը դուրս է եկել ռելսերից և բախվել Մադրիդից Ուելվա ուղևորվող գնացքին։

Իսպանիայի հայկական համայնքը իր խորին ցավակցությունն է հայտնել Էլենի ընտանիքին և հարազատներին։

Ռազմագերիներ