25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիգրան Աբրահամյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է Միքայել սրբազանին և Նարեկ Սամսոնյանին

Տիգրան Աբրահամյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է Միքայել սրբազանին և Նարեկ Սամսոնյանին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ. գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նարեկը դեռ բարդ վերականգնողական փուլ է անցնում, իսկ հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել նրա առողջության համար, ինչը վերացնելը դեռ ժամանակ է պահանջում:

Միքայել Սրբազանն էլ իր ինտելեկտի ու հարուստ փորձառության պայմաններում, մշտապես խորը և բովանդակային խոսույթի մեջ է, որում իր անձնական կյանքը լրիվ երկրորդական դերում է, իսկ ողջ միտքն ու ուշադրությունը երկրում և Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ է:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Ռազմագերիներ