26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձյուն, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Ձյուն, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Հունվարի 26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ