26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը․ Sputnik Արմենիա

Ե՞րբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը․ Sputnik Արմենիա

Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել են նախարարությունից։

Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:

Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։

Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։

Շարունակությունը՝ սկզբնաբյուրում։

Ռազմագերիներ