
Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 5848, ձերբակալվել՝ 41283 քաղաքացի
Իրանում անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից մեկնարկած բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով զոհվել է 5848 մարդ, այդ թվում՝ 209 իրավապահ մարմինների աշխատակից։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում գործող Իրանի մարդու իրավունքների լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ երկրի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 41283 մարդ։


