
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ չեղարկվել են հազարավոր չվերթներ
ԱՄՆ-ում ձմեռային սաստիկ փոթորկի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ հարյուր հազարավոր տներ զրկվել են էլեկտրաէներգիայից․ գրում է BBC-ն։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության (NWS) տվյալներով՝ երկրում դպրոցներն ու ճանապարհները փակ են․ չեղարկվել են չվերթներ։
Զոհեր են գրանցվել Լուիզիանայում, Տեխասում, Թենեսիում և Կանզասում:
Ըստ poweroutage.us կայքի՝ կիրակի կեսօրից հետո ավելի քան 800․000 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից։ Միևնույն ժամանակ, չեղարկվել է ավելի քան 11.000 չվերթ. հաղորդում է FlightAware-ը։
Նշվում է, որ առատ ձյունը և ձնախառն անձրևը կարող են տևել մի քանի օր, իսկ փոթորիկը կարող է ազդել բնակչության կեսից ավելիի՝ մոտ 180 միլիոն ամերիկացիների վրա։


