26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր ռեկորդ․ ոսկու գինը գերազանցել է 5000 դոլարի շեմը

Նոր ռեկորդ․ ոսկու գինը գերազանցել է 5000 դոլարի շեմը

Աճող աշխարհաքաղաքական անորոշությունների ֆոնին ոսկու գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով մեկ ունցիայի համար 5000 դոլարը․ գրում է Reuters գործակալությունը։ 

Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 1.5%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 5․058.09 դոլարի, ավելի վաղ 5․092.71 դոլարի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո։

Ոսկու գինը 2025 թվականին աճել է 64%-ով, ինչը նրա ամենամեծ տարեկան աճն է 1979 թվականից ի վեր։ 2026 թվականին թանկարժեք մետաղի գինը բարձրացել է ավելի քան 17%-ով։

Նշվում է, որ նման աճը պայմանավորված է անվտանգ ակտիվների պահանջարկով, ԱՄՆ դրամավարկային քաղաքականության մեղմացմամբ, կենտրոնական բանկերի կատարած ակտիվ գնումներով և բորսայական ֆոնդեր ռեկորդային ներհոսքերով։

Capital.com-ի ավագ շուկայի վերլուծաբան Քայլ Ռոդդան նշել է, որ վերջին շրջանում ոսկու գնի բարձրացման պատճառներից է նաև «ամերիկյան վարչակազմի և ԱՄՆ ակտիվների նկատմամբ վստահության ճգնաժամը, որը սկսվել է Թրամփի վարչակազմի կայացրած անկայուն որոշումների հետևանքով»։

Ռազմագերիներ