26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է․ Զելենսկի

ԱՄՆ անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է․ Զելենսկի

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, և Կիևը սպասում է փաստաթղթի ստորագրման ժամանակին ու վայրին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Զելենսկին նշել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ անցյալ շաբաթավերջին կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Մեզ համար անվտանգության երաշխիքներն, առաջին հերթին, ԱՄՆ անվտանգության երաշխիքներն են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը»,- Վիլնյուս կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին:

Նա հայտարարել է, որ փաստաթուղթն այնուհետև կուղարկվի վավերացման ԱՄՆ Կոնգրես և Ուկրաինայի խորհրդարան։

Հիշեցնենք, որ ուրբաթ և շաբաթ ուկրաինացի և ռուս բանակցողները, ամերիկացի միջնորդների մասնակցությամբ, Աբու Դաբիում անցկացրել են իրենց առաջին եռակողմ հանդիպումը։

Ռազմագերիներ