
Իսրայելը շարունակելու է ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Գիդեոն Սաար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն Ադրբեջանում հանդիպել է հրեական համայնքի առաջնորդների հետ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօր Ադրբեջանում մոտ 30․000 հրեա ապրում է երկրի մուսուլման բնակչության հետ միասին՝ փոխադարձ հարգանքի միջավայրում՝ պահպանելով կրոնական հանդուրժողականությունը և կրոնի ազատությունը։
Սերունդներ շարունակ Ադրբեջանը ծառայել է որպես մուսուլմանական մեծամասնությամբ երկրի օրինակ և մոդել, որը հրեական համայնքին հնարավորություն է տվել ապրել բարգավաճ և անվտանգ։
Ես հավատում եմ մեր երկու երկրների միջև հարաբերություններին։ Իսրայել տեղափոխված մեծ հրեական համայնքը և Ադրբեջանում մնացած հրեաները ստեղծում են ամուր մարդկային կամուրջ՝ բազմաթիվ ոլորտներում անընդհատ աճող կապերի համար։ Մենք կշարունակենք ամրապնդել այս հարաբերությունները»,- սոցցանցի իր էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։


