
Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բաքվում
«Շնորհավորում եմ Ադրբեջանին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու առթիվ»․ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։
Նա նշել է, որ դա կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, «նախագահ Ալիևն առաջ է տանում Ադրբեջանը»։
Նա նշել է նաև, որ Իսրայելը ցանկանում է ներդրումներ կատարել Ադրբեջանում։


