
Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Էլիո» մուլտֆիլմի համար
Ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ Disney/Pixar-ի «ELIO» անիմացիոն ֆիլմի համար։
Այս նախագիծը դարձել է նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը Pixar-ում և նաև պատմական իրադարձություն՝ ստուդիայի համար։
Շարաֆյանն ընկերության պատմության մեջ առաջին հայուհին է և երրորդ կինը, որ նկարահանել է Pixar-ի լիամետրաժ ֆիլմ։
«ELIO»-ն պատմում է 11-ամյա տղայի մասին, որն անսպասելիորեն դառնում է Երկրի միջգալակտիկական ներկայացուցիչը։ Ֆիլմն արդեն բարձր գնահատականի է արժանացել իր հուզական խորության, երևակայական աշխարհի, ինքնաճանաչման և տիեզերքում սեփական տեղը փնտրելու թեմայի համար։
2021 թվականի սկզբին Մադլեն Շարաֆյանն առաջադրվել էր «Օսկար» մրցանակի իր «BURROW» կարճամետրաժ ֆիլմի համար։
Նա միացել է Pixar-ին քոլեջն ավարտելուց անմիջապես հետո՝ 2015 թվականին։
2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին, Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։


