
Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով. Տիգրան Աբրահամյանը՝ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգելու մասին
Թեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց` կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց․ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր` նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:
Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»,- գրել է նա։


