26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահա, թե ինչ է այժմ դարձել Ամերիկան․ ամերիկացիները սարսափած են երկրում մարդու իրավունքների խախտումներից

Ահա, թե ինչ է այժմ դարձել Ամերիկան․ ամերիկացիները սարսափած են երկրում մարդու իրավունքների խախտումներից

Մինեապոլիսի բապտիստական ​​եկեղեցու դռների դիմաց կիրակի ցուրտ եղանակին կարելի էր տեսնել բազմաթիվ տեղացիների․ գրում է BBC-ն։ 

140-ամյա շենքը գտնվում է ընդամենը մի քանի թաղամաս հեռու այն վայրից, որտեղ շաբաթ առավոտյան ԱՄՆ դաշնային ներգաղթային գործակալները կրակել էին վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր Ալեքս Պրետիի վրա՝ սպանելով նրան։

Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ներգաղթի գործակալները Մինեապոլիսում ԱՄՆ քաղաքացու են սպանում։

Տեղացիների խոսքով՝ եկեղեցին դարձել է դրսում տիրող անկարգություններից և անորոշությունից պաշտպանվելու ապաստարան։

«Ահա, թե ինչ է այժմ դարձել Ամերիկան»,- ասել է եկեղեցու ներկայացուցիչը։

Ըստ ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի՝ Մինեապոլիսում սպանված 37-ամյա տղամարդն ունեցել է զենք և դիմադրել է իրավապահներին, մինչդեռ ականատեսները պնդում են, որ նրա ձեռքին ընդամենը հեռախոս է եղել։

Ավելի վաղ ICE-ի աշխատակիցները ենթադրյալ անօրինական միգրանտների «որսի» ժամանակ սպանել էին 37-ամյա կնոջ։ Վերջերս էլ կոտրել են Մինեսոտայի բնակչի տան դուռը, նրան ձեռնաշղթաներ հագցրել և անդրավարտիքով ու Crocs կոշիկներով քարշ տվել ձյան մեջ։

Երկու կրակոցների տեսանյութերն էլ արագ տարածում են գտել սոցիալական ցանցերում՝ փողոց դուրս բերելով հազարավոր ցուցարարների։ 

«Չեմ հասկանում, թե ինչպես կարող են նրանք գալ և պարզապես առևանգել քաղաքացիներին, և նրանց հետ վարվել այնպես, կարծես նրանք կենդանիներ լինեն»,- ասել է ցուցարարներից մեկը։

Ցուցարարներից ոմանք նշում են, որ թեև ԱՄՆ-ն երբեք կատարյալ չի եղել, այն «կատարելագործվում էր, զարգանում»։ Ոմանք էլ ասում են, որ հոգնել են բողոքելուց՝ ապագայի մասին խոր մտավախություն հայտնելով։

Ռազմագերիներ