
ՔՊ-ն տարբերակ չի թողնում, ընտրություններին երևի թե կմասնակցենք, բայց ոչ որպես դիտորդ. Ավետիք Չալաբյան
ՔՊ-ն տարբերակ չի թողնում, առաջիկա համապետական ընտրություններին երևի թե կմասնակցենք, բայց ոչ որպես դիտորդ. այսօր հրավիրած ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մեկ ամսվա ընթացքում կիմանաք՝ որ ուժի հետ կոալիցիա կկազմենք, ՔՊ-ն, բնականաբար, բացառվում է, նրա արբանյակների հետ կոալիցիան՝ նույնպես։ Մեր մասնակցության իմաստը, ըստ էության, ՔՊ-ի քաղաքական կուրսը շրջելն է»,- ասաց նա։


