
Չինաստանում բացվել է ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում
Չինական ընկերությունը բացել է մարդանման ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում․ հաղորդում է South China Morning Post-ը։
Շանհայի Պուդոնգ քաղաքում գտնվող գործարանը բացվել է անցյալ չորեքշաբթի:
Այն այժմ կարող է արտադրել տարեկան 100.000 հոդային միավոր, իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է եռապատկել արտադրությունը։
Նշվում է, որ ընկերությունն ընդլայնում է իր արտադրությունը, որպեսզի մարդանման ռոբոտների ավելի մեծ պահանջարկի դեպքում կարողանա մրցունակ մնալ շուկայում։


