
Քեթի Փերի, Բիլլի Այլիշ․ հայտնիները քննադատում են ԱՄՆ ներգաղթի ծառայության իրականացրած սպանությունները
Երգչուհի Քեթի Փերին և այլ ամերիկացի հայտնիներ կոչ են արել քաղաքացիներին կապ հաստատել օրենսդիրների հետ և բողոքել ներգաղթային աշխատակիցների կողմից Մինեսոտայում ԱՄՆ երկու քաղաքացիների սպանության դեմ․ գրում է Reuters գործակալությունը։
Փերին խնդրել է Instagram-ի իր հետևորդներին կոչ անել ամերիկացի սենատորներին՝ հրաժարվել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մաս կազմող Ներգաղթի և մաքսային ծառայությանը (ICE) ֆինանսավորել։
Փերիից բացի՝ ակցիային են միացել դերասան Պեդրո Պասկալը, երգչուհի Բիլլի Այլիշը, ինչպես նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիան։
Հիշեցնենք, որ երեք երեխաների մայր՝ 37-ամյա Ռենե Գուդի և վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր Ալեքս Պրետիի սպանություններն այս ամիս Մինեսոտայում բողոքի ցույցերի պատճառ են դարձել։


