
«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է․ ՀԺՄ
Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին․ հայտնում է Հայաստանի Ժուռնալիստների միությունը։
«Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը (բնօրինակը՝ կից լուսանկարում)։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում։
Մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում: Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցակցման համար շուտով կհայտարարվի դրամահավաք։ Մրցանակաբաշխությունը հանդիսավոր հավաքով կամփոփվի Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։ Արմեն Դուլյան մրցանակաբաշխությունն ամենամյա է, 2026-ինը՝ առաջինն այդ շարքում»,- ասված է հայտարարության մեջ։


