27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Nike-ը կկրճատի 775 աշխատակցի

Nike-ը կկրճատի 775 աշխատակցի

Nike-ը կկրճատի 775 աշխատակցի՝ փորձելով բարձրացնել ընկերության շահույթը և արագացնել բարձր տեխնոլոգիաների կիրառման և աշխատանքի ավտոմատացման գործընթացը հայտնում է CNBC-ն։

Կրճատումները հիմնականում կվերաբերեն Թենեսիում և Միսիսիպիում գտնվող պահեստների աշխատակիցներին։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում մեր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար, որպեսզի կարողանանք շարժվել ավելի արագ, գործել ավելի մեծ կարգապահությամբ և ավելի լավ սպասարկել մարզիկներին ու սպառողներին», – ասվում է Nike-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընկերությունն անցյալ ամռանն արդեն իսկ կրճատել էր 1000 գրասենյակային աշխատատեղ։

Ռազմագերիներ