23 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրջափակման 872 օր․ հունվարի 27-ը Լենինգրադի ազատագրման օրն է (լուսանկարներ)

Շրջափակման 872 օր․ հունվարի 27-ը Լենինգրադի ազատագրման օրն է (լուսանկարներ)

ՌԴ նախագահն այսօր՝ հունվարի 27-ին, հարգանքի տուրք է մատուցել ի հիշատակ Լենինգրադի լիակատար ազատագրման։ 1944-ի հենց այս օրը քաղաքը շուրջ 900 օր տևած շրջափակումից հետո վերջնականապես ազատվել է ֆաշիստական զորքերից։

Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Սանկտ Պետերբուրգի Պիսկարովյան գերեզմանատան «Մայր հայրենիք» հուշակոթողին, որ պատերազմի տարիներին եղել է Լենինգրադի ռազմաճակատում զոհված զինվորների զանգվածային թաղման վայրերից մեկը։ Գերեզմանատան՝ զոհված մարտիկների հուշահամալիը Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ամբողջ աշխարհում։

Ֆաշիստական Գերմանիան ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը շրջափակման մեջ է պահել 872 օր՝ 1941-ի սեպտեմբերի 8-ից մինչև 1944-ի հունվարի 27-ը։

Շրջափակման առաջին օրվանից մինչև 1943-ի մարտի վերջ էվակուացվել է մոտ 1․743․000 մարդ, որից մոտ 414․000-ը՝ երեխա։ Նրանք տարհանվել են  հիմնականում Ռուսաստանի հյուսիսային շրջաններ՝ Ուրալ, Սիբիր և այլն։ Տարհանված մանուկների մի խումբ էլ ժամանակավոր ապաստան է գտել Հայաստանում՝ Լոռու մարզի Սանահին գյուղում։

 

Ռազմագերիներ