23 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանտ նետելիս, հայհոյելիս ու խոշտանգելիս չէի՞ն հիշում, որ զոհվածների հիշատակը պետք է հարգել․ Արցախի հերոսի մայր

Բանտ նետելիս, հայհոյելիս ու խոշտանգելիս չէի՞ն հիշում, որ զոհվածների հիշատակը պետք է հարգել․ Արցախի հերոսի մայր

Իշխանական լրատվամիջոցներով, «ֆեյքերով», իրական դեմքերով զոհվածների մայրերին ու հայրերին հայհոյելիս, «ծախված» անվանելիս, բանտեր նետելիս ու բանտում խոշտանգելիս  չէի՞ն հիշում, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակը պետք է հարգել, ու մեկ էլ 6 տարի անց հիշեցին, կոստյումը հագան, ծաղիկը վերցրեցին, լուրջ ու խորիմաստ (բայց իրականում դատարկ) դեմքով գնացին, սկսեցին աջ ու ձախ խոնարհվել, ծաղիկներ շարել. Սոցցանցի իր էջում գրել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Կապիկնե՛ր, ձեռնածու խամաճիկնր, ձեր «հարգանքի տուրքը» կգնաք նիկոլի հոր գերեզմանին կանեք․․․
Մեր տղերքի գլուխ դո՛ւք եք կերել՝ ձեր հրամաններով, ձեր փնթի կառավարմամբ․ հիմա  եկել, լուրջ դեմքով հարգանքի տո՞ւրք եք մատուցում։

Սրանց ձեռամբ ո՛չ մի հիշատակի օր, ո՛չ մի հիշատակի նախաձեռնություն, ո՛չ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի։ Կմաքրվեն, իզով-թոզով կվերանան այս երկրից, նոր կմտածեմ այս օրերը համարե՞մ հարգանքի տուրքի օր, թե՞ ոչ։

Մեր տղերքին հարգանքի տուրք մատուցելու օր սահմանելու նախագծի հեղինակը որ Նազարյան Գեղամն ու թուրք Քըլըչի սիրելի Ռուբինյան Ռուբենը լինեն, ասա գնանք, մեռնենք, էլի՜»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ