15 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amazon-ը սխալմամբ աշխատանքից ազատել է իր աշխատակիցներին

Amazon-ը սխալմամբ աշխատանքից ազատել է իր աշխատակիցներին

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Amazon-ը սխալմամբ ուղարկված էլեկտրոնային նամակով աշխատակիցներին տեղեկացրել է կրճատումների նոր փուլի մասին․ գրում է BBC-ն։ 

AWS-ի փոխնախագահ Քոլին Օբրիի գրած էլեկտրոնային նամակի դրաֆթային տարբերակը (անավարտ նամակը) ներառվել է երեքշաբթի ուշ երեկոյան Amazon-ի մի շարք աշխատակիցներին ուղարկված օրացուցային հրավերի մեջ։

Թեև էլեկտրոնային նամակում հստակ նշված է եղել, որ Amazon-ում տեղի են ունենում կրճատումներ, աշխատակիցներին դեռևս պաշտոնապես չէին տեղեկացրել դրա մասին։

Նամակն ուղարկելուց հետո հանդիպման հրավերն արագորեն հեռացվել է այն ստացողների էլեկտրոնային օրացույցից, իսկ Amazon-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ