
Բոլորի սիրելի «Կյաժը»․ Ռոբերտ Աբաջյանի արձանը՝ նրա անվան դպրոցի բակում
Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։
19-ամյա Ռոբերտը զոհվեց Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Մինչև վերջին փամփուշտը մարտնչելով թշնամու դեմ՝ նա պայթեցրել էր նռնակը՝ մեծ կորուստ պատճառելով հակառակորդին։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։
Ռոբերտի հերոսությունն անտարբեր չթողեց և ոչ մեկին, Ապրիլյան պատերազմից հետո նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատների, ընկերների համար նա, բացի հերոս լինելուց, մնաց որպես «բոլորի սիրելի Կյաժը»:


