
Անիմաստ է գլուխն ավազի մեջ թաղել և անտեսել աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող երկիրը․ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Չինաստան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չորեքշաբթի երեկոյան կժամանի Պեկին։ Այցի նպատակն է ամրապնդել Չինաստանի հետ քաղաքական և գործարար կապերը՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունների աճող անկայունության ֆոնին․ գրում է Reuters գործակալությունը։
Սթարմերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող անտեսել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանի կողմից ներկայացվող տնտեսական հնարավորությունները, սակայն, միևնույն ժամանակ, պետք է զգուշանա հնարավոր անվտանգային սպառնալիքներից։
«Չինաստանի հարցում անիմաստ է գլուխն ավազի մեջ թաղել․ ներգրավվածությունը մեր շահերից է բխում։ Սա մեզ համար իսկապես կարևոր ուղևորություն է լինելու․ մենք իրական առաջընթաց կգրանցենք», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերի պատվիրակությունը կազմված է ավելի քան 50 բիզնես առաջնորդներից։ Նա հինգշաբթի կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցզյանի հետ, իսկ ուրբաթ կմեկնի Շանհայ։


