28 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդները կունենա «փոքրամասնության կառավարություն»՝ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետով

Նիդեռլանդները կունենա «փոքրամասնության կառավարություն»՝ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետով

Նիդեռլանդական 3 քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ սկզբունքորեն համաձայնության են եկել ձևավորել փոքրամասնության կոալիցիոն կառավարություն՝ ամիսներ տևած բանակցություններից հետո․ գրում է Politico-ն։

 

Անցյալ տարվա հոկտեմբերի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած կենտրոնամետ D66 կուսակցությունը, աջակենտրոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) և լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը (VVD) կմիավորեն իրենց ուժերը կոալիցիայում, որը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատում կունենա ընդամենը 66 տեղ, ինչը 10 տեղով պակաս է անհրաժեշտ մեծամասնությունից։ Նիդեռլանդներում փոքրամասնության կառավարությունները հազվադեպ են լինում։

D66-ի առաջնորդ, 38-ամյա Ռոբ Յեթենը պատմության մեջ ամենաերիտասարդ հոլանդացի վարչապետը կլինի։

 

Ռազմագերիներ