
Իրանը չի խնդրել բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին՝ Թրամփին
Իրանը որևէ առաջարկ կամ խնդրանք չի ներկայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ․ լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք չենք ներկայացրել։ Սակայն երրորդ կողմերը միջնորդական ջանքեր են գործադրում, և մենք կապի մեջ ենք նրանց հետ», – հայտարարել է Արաղչին։
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ հայտարարել էր. «Իրանը երկխոսություն է ուզում։ Մենք կխոսենք»։


