28 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը, շնորհակալ ենք այս պատմական ճանապարհին մեզ հետ լինելու համար․ Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նիստում

Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը, շնորհակալ ենք այս պատմական ճանապարհին մեզ հետ լինելու համար․ Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նիստում

Մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք կայուն ու բարգավաճ ապագա տանող այս պատմական ճանապարհին»,-ասաց նա։

Միևնույն ժամանակ, ըստ Արարատ Միրզոյանի, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, ներառյալ՝ հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության և բարգավաճման ամրապնդման գործում»,-ասաց նա։

 

Ռազմագերիներ