28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակը սպառվում է․ Թրամփը՝ Իրանին

Ժամանակը սպառվում է․ Թրամփը՝ Իրանին

Ժամանակը սպառվում է։ Հսկայական նավատորմ է ուղևորվում Իրան․ Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այն շարժվում է արագ, մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ՝ այն ավելի մեծ նավատորմ է, քան Վենեսուելա ուղարկվածը։ Ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է, պատրաստակամ է և ունակ արագ կատարել իր առաքելությունը, անհրաժեշտության դեպքում՝ արագ և ուժով»,-գրել է նա։

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ «հաջորդ հարձակումը» կլինի «շատ ավելի վատը», և կոչ է արել Թեհրանին կանխել այն։ Նա հույս է հայտնել, որ Իրանն «արագ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «մեծ նավատորմ» է ուղարկել տարածաշրջան, միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ Թեհրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել։

«Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ», – ասել էր Թրամփը։

 

Ռազմագերիներ