
Մկրտություն ռմբակոծության տակ․ Աիդա Սերոբյանի պատերազմը
Որոշեց պատերազմ գնալ 2 ամսով, բայց մնաց 4 տարի։ Դոխտուր անունը ստացավ և պատերազմը սկզբից մինչև վերջ անցկացրեց մարտի դաշտում, նախ՝ որպես բուժքույր, ապա զենք բռնեց և կանգնեց տղաների կողքին։
Աիդա Սերոբյանը թերթում է ալբոմն ու անդադար պատմություններ հիշում․ 4 տարում, ասում է, հազարավոր պատմություններ են եկել ու անցել իր ու ընկերների գլխով, բայց նախ պատմում է՝ ինչպես է գնացել պատերազմ։


