29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձյուն, մառախուղ․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Ձյուն, մառախուղ․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է:

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Ռազմագերիներ