29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) գործերին կոպիտ միջամտելու Հայաստանի իշխանությունների փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստական պառակտում ստեղծելու փորձերը: Այս մասին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսը։

Նա աջակցություն է հայտնել Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ եկեղեցու վրա ներկայումս գործադրվող ճնշման վերաբերյալ:

Նշվում է, որ արքեպիսկոպոս Եզրասը տեղեկացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկա իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար:

Ռազմագերիներ