29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ քայլ Իրանի կողմից կդիտարկվի որպես պատերազմի սկիզբ․ Խամենեիի խորհրդական

ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ քայլ Իրանի կողմից կդիտարկվի որպես պատերազմի սկիզբ․ Խամենեիի խորհրդական

ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ քայլ Իրանը կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և Թեհրանը անմիջապես կպատասխանի։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ ««Սահմանափակ հարված» հասկացությունը պատրանք է։ ԱՄՆ-ի կողմից ցանկացած կետից և ցանկացած մակարդակով իրականացվող ցանկացած ռազմական գործողություն կհամարվի պատերազմի սկիզբ, և անմիջապես կձեռնարկվեն պատասխան միջոցներ»,- ընդգծել է Շամխանին։

Նրա խոսքով՝ Իրանի պատասխանն ուղղված կլինի ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի, այլև՝ այս ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ։

Ռազմագերիներ