
Դուբայում ոսկով պատված փողոց կկառուցվի
Դուբայ. քաղաք, որը հայտնի է բարձր կենսամակարդակով, չհարկվող աշխատավարձերով ու շքեղ ապրելակերպով։ Ասում են` այստեղ «փողոցները սալարկված են ոսկով»։
Իդիոմատիկ այս արտահայտությունը շուտով կդառնա իրականություն, քանի որ տեղական իշխանությունները պատրաստվում են քաղաքում իրական ոսկե փողոց բացել․ գրում է Euronews-ը։
Ըստ հրապարակման՝ Դուբայի նոր «Ոսկե թաղամասի» մաս կազմող փողոցը «կառուցվելու է ոսկուց», սակայն սա իրականում ինչ է նշանակում, մնում է առեղծված։
Թաղամասի կառուցման մասին հայտարարվել է հունվարի 27-ին, իսկ «Ոսկե փողոցի» բացման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
«Ոսկե թաղամասը» քաղաքի ներկայիս ոսկու շուկայի վերաբրենդավորված տարբերակն է լինելու: Այն գտնվում է Դեյրա թաղամասում, որտեղ կա ոսկու և զարդերի վաճառքով զբաղվող մոտ 1000 մանրածախ վաճառող։


